Թուրքիայի նախագահը մատնանշում է Եվրոպային անախրոնիկ հակամարտությունների կարգավորման անհրաժեշտությունը 3 հոկտեմբերի 2007 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում անախրոնիկ քաղաքական հակամարտությունների կարգավորումը դարձել է մայրցամաքի ապագա անվտանգության, կայունության եւ բարորության անհրաժեշտությունը: Այդ մասին Ստրասբուրգում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը: Նրա խոսքերով, Կիպրոսը շարունակում է մնալ Եվրոպայի ամենահին չկարգավորված հակամարտությունը: «Այդ հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր էր 2004 թվականի ապրիլի 24-ին անցած միաժամանակյա հանրաքվեների ընթացքում` ՄԱԿ-ի ծրագրի համաձայն: Սակայն շանսը բաց թողնվեց Կիպրոսի հունական հատվածի կողմից ծրագրի մերժման պատճառով: Եթե այդ հնարավորությունն օգտագործվեր, Կիպրոսն այսօր միասնական կղզի կլիներ եւ ներկայացված կլիներ ԵԽԽՎ-ում: Թուրք կիպրոսցիների մեկուսացումը կվերանար, իսկ թուրքական եւ հունական խնդիրներն ինքնըստինքյան կկարգավորվեն»,- նշել է Գյուլը:Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Կիպոսի խնդրի խաղաղ կարգավորումը Միջերկրյական ծովի արեւելյան հատվածը կդարձներ Թուրքիայի, Հունաստանի եւ Կիպրոսի տարածաշրջանային համագործակցության կենտրոն: «Թուրքիան ամբողջությամբ նվիրված է մնում քաղաքական կարգավորմանը, որը կապահովի կղզու վերամիավորումը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի գլխավորությամբ: Ես ընդունում եմ ԵԽԽՎ-ում ընտրված կիպրոսցի թուրքերի երկու ներկայացուցիչներին: Ես օգտագործում եմ հնարավորությունը շնոհակալություն հայտնելու այն բանի համար, որ ԵԽԽՎ-ն կատարել է այդ համեստ, սակայն չափազանց կարեւոր քայլը Կիպրոսի քաղաքական մեկուսացման թուլացման համար»,- ասել է Աբդուլահ Գյուլը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |