Հրաձիգների մարզիչը դժգոհ է ԵԱ-ում ելույթից. Եզրափակչում ավելի շատ մասնակիցներ էր ակնկալում13 մարտի 2017 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Մարտի 12-ին Սլովենիայի Մարիբոր քաղաքում ավարտվել է հրաձգության Եվրոպայի մեծահասակների եւ երիտասարդների առաջնությունը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանին չեն գոհացրել արդյունքները: Առաջնությունում ՀՀ մարզիկներին միայն մեկ մեդալ է հաջողվել նվաճել: Նա նշել է, որ եզրափակչում ավելի շատ մասնակիցներ էր ակնկալում: «Դժգոհ եմ հատկապես մեծահասակների ցույց տված արդյունքից: Եզրափակչում ընդամենը երկու մասնակից ենք ունեցել` Լիլիթ Մկրտչյանը, որը մեծահասակների պայքարին առաջին անգամ մասնակցելով փոխչեմիոն դարձավ եւ 4-րդ տեղը գրաված ավելի փորձառու Զավեն Իգիթյանը: Մեծահասակների հետ մեծ հույսեր էինք կապում նաեւ թիմային պայքարում, սակայն նրանք վատ հանդես եկան: Մեր հրաձիգները հոգեբանորեն չկարողացան իրենք իրենց հաղթահարել: Նրանք շատ լավ էին պատրաստվել եւ ամեն ինչով ապահոված են եղել»,-ասել է հավաքականի գլխավոր մարզիչը, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Մարզիչը հայտնել է նաև, որ պատանիները մասնակցել են երիտասարդների առաջնությանը, որ փորձ ձեռք բերեն մինչեւ 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերը: «Բենիկ Խլղաթյանը, Ալլա Պողոսյանն ու Նարեկ Ադամյանը միջին արդյունք են ցույց տվել, բայց դա առայժմ բավարարում է պատանիների օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելու համար: Բաքվում կայանալու է օդամղիչ զենքերի Եվրոպայի առաջնությունը, որտեղ խաղարկվելու են օլիմպիական վարկանիշեր: Մեր պատանիները հասկանալի պատճառով չեն մասնակցի: Նրանք վարկանիշի համար պայքարել կկարողանան հաջորդ տարվա Եվրոպայի առաջնությունում», - ասել է մարզիչը: Նա նաև տեղեկացրել է, որ հունիսին կայանալու է երիտասարդների Լեհաստանի բաց առաջնությունը, որին կմասնակցեն մեր պատանիները: Այնուհետեւ լեհերի, ուկրաինացիների եւ լատվիացիների հետ ուսումնամարզական հավաք կանցկացվի Հետո կմեկնեն Գերմանիա՝ աշխարհի գավաթի խաղարկությանը: Հավաքականի կազմում հավանաբար կընդգրկվի 6 մարզիկ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |