ԻԻՀ Մեջլիսի նախագահ. Նոր լարվածության առաջացումը վնասակար է ՀՀ-ի և Ադրբեջանի համար![]() 14 մարտի 2017 - 09:15 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանը նոր լարվածության առաջացմանը դիմադրելու կարողություն չունի: Այս մասին հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին, հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը: «Մենք միշտ հայտարարել ենք, որ տարածաշրջանը նոր լարվածության առաջացմանը դիմադրելու կարողություն չունի: Տարածաշրջանում նոր լարվածության առաջացումն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար վնասակար է: Մենք համոզված ենք, որ պատերազմը մեծապես կվտանգի տարածաշրջանի անվտանգությունը, ուստի կողմերը պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի թույլ չտան, որ լարվածություն առաջանա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Իրանի Մեջլիսի նախագահը, գրում է Panorama.am-ը: Մարտի 5-ին Թեհրանում Ադրբեջանի և Իրանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել էր նաև արցախյան հիմնախնդիրը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին այս առնչությամբ հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն այն է, որ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը պետք է հարգել։ Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով և տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն կհաստատվի»: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |