Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը չի նախատեսված Դուշանբեում 3 հոկտեմբերի 2007 - 20:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը չի նախատեսված Դուշանբեում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: «Նախագահների միջեւ հանդիպման պայմանավորվածություն չկա»,- հավելել է նա:Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցելության ժամանակ միջնորդները հայտարարել են, որ երկու նախագահների հանդիպման մասին վաղ է խոսել: Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը մեկնում են Դուշանբե մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների համաժողովին: Հոկտեմբերի 5-ին Դուշանբեում`«Սոմոն» պալատում կայանալու է ԱՊՀ պետությունների ղեկավարների համաժողովը: ԱՊՀ պետությունների բոլոր ղեկավարները, բացի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյից, ով չի ժամանելու Ուկրաինայում անցկացվող խորհրդարանական ընտրությունների պատճառով, հաստատել են իրենց մասնակցությունը տվյալ համաժողովին: Հոկտեմբերի 6-ին նույն վայրում իր աշխատանքն է սկսկելու ԵվրԱսՏՀ միջպետական խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհուրդը: Հոկտեմբերի 7-ին Դուշանբեում կայանալու է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որի անցկացման վայրը ճշգրտվում է: Ամենայն հավանականությամբ, նիստը կայանլու է քաղաքից դուրս գտնվող պալատներից մեկում: Դրան մասնակցելու են Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Հայաստանի նախագահները: «Առանց փոխկապների» հանդիպմանը պետությունների ղեկավարները տարբեր հարցեր են քննարկելու: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |