Լապշինի փաստաբանը Բաքվում հանդիպել է իր պաշտպանյալի հետ14 մարտի 2017 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Բաքվում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի փաստաբանը հանդիպել է իր պաշտպանյալի հետ: Այդ մասին հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը, հաղորդում է APA.az-ը: Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս Լապշինի մտերիմները կհանդիպեն նրա հետ։ «Լապշինը հարցնում է, թե երբ է ավարտվելու քննությունը և երբ է գործն ուղարկվելու դատարան: Կամ տոների ժամանակ, կամ դրանից հետո նրա մայրը և այլ մտերիմներ կկարողանան հանդիպել նրա հետ»,- ասել է փաստաբանը: Չերնինը նշել է, որ քննության ավարտի ժամկետը դեռ հայտնի չէ: Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում: Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի լրագրողների պաշտպանության և անվտանգության հարցերով ինտերնետային հարթակում բլոգեր Ալեքսանդր Լապշինի Ադրբեջանում կալանավորման վերաբերյալ ահազանգ է հրապարակվել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |