Սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությանն ավելի քան 100 մարզիկ է մասնակցում![]() 14 մարտի 2017 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում մեկնարկել է սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնությունը: Առաջնությանը մասնակցում են ավելի քան 100 սուսերամարտիկ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Բյուրեղավանից: Մրցումային առաջին օրը մարզիկները հանդես են եկել ճկասուսեր մրցաձևում: Սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը նշել է, առաջին տեղն զբաղեցրել է Մայքլ Հովհաննիսյանը, երկրորդը` Հենրիխ Բալիկյանը, երրորդը` Արմեն Դալլաքյանն ու Խաչատուր Հարությունյանը: Մարտի 15-ին պատանիներն ու աղջիկները հանդես կգան խոցասուսեր զենքաձևում, իսկ մարտի 15-ին չեմպիոնի անունը պարզ կլինի ճկասուսերում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |