Ռուսական ընկերության աքսեսուարներն iPhone-ն «անտեսանելի» են դարձնում![]() 14 մարտի 2017 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Gresso ռուսական ընկերությունը, որը մասնագիտացած է լյուքս դասի սմարթֆոնների արտադրության վրա, iPhone-ի կիբերանվտանգությունն ապահովող աքսեսուարների հավաքածու է ներկայացրել: Այդ մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայության ներկայացուցիչը: Նանոկարբոնային նյութի կիրառմամբ հատուկ պատյաններն ամբողջությամբ արգելափակում են բոլոր մտնող եև ելնող ազդանշանները՝ հեռախոսն «անտեսանելի» դարձնելով: Դրանք պատրաստվում են բնական կաշվից և ունեն ոսկուց և տիտանից պատրաստված լոգոտիպեր, հայտնում է Lenta.ru-ն: Ընկերությունը հիմնվել է 2004-ին: Ընկերության վերջին մշակումներից է լեգենդար Nokia 3310-ի հատուկ տարբերակը: Մոդելն առաջարկվում է 5 տարբերակով՝ ավիացիոն տիտանից պատրաստված կորպուսով և սև PVD ծածկույթով: Օրիգինալ հեռախոսի չափերը պահպանված են: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |