Բաքուն «միջոցներ կձեռնարկի» Արցախ այցելած լրագրող Ռոման Բաբայանի դեմ14 մարտի 2017 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանութուններն արձագանքել են ռոսական «ՏՎ Ցենտր» հեռուստաալիքի հաղորդավար հայազգի Ռոման Բաբայանի և Մերձավոր արևելքի և Կենտրոնական Ասիայի հարցերով ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, ՌԴ Դումայի նախկին պատգամավոր Սեմյոն Բաղդասարովի Արցախ կատարած այցին` խոստանալով «միջոցներ ձեռնարկել» նրանց դեմ։ Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ խոսնակին, Ադրբեջանի ԱԳՆ-ն կուսումնասիրի ԶԼՄ-ների հրապարակումները և «միջոցներ կձեռնարկի՝ անկախ այցելուի անձից և զբաղեցրած պաշտոնից: Եվ Ռոման Բաբայանը բացառություն չէ», հայտնում է Sputnik-Արմենիան: Սեմյոն Բաղդասարովը և Ռոման Բաբայանն այցելելն են Արցախ, և նրանց այցի կադրերն հայտնվել են համացանցում։ Սա Բաքվում ծնված Բաբայանի Արցախ առաջին այցն է, բայց նա խոսք է տվել վերադառնալ և նշել է, որ ԼՂՀ կոնֆլիկտը լուծում չի ստանում Բաքվի բռնած դիրքի պատճառով։ «Նրանց ասած՝ Արցախի ինքնավարությունն Ադրեբեջանի կազմում, իրատեսական չէ»,-ասել է Բաբայանը: Ավելի վաղ, ոգևորվելով ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապիշինի արտահանձնման փաստով, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել և քննություն է սկսել Լեռնային Ղարաբաղում «ապօրինի տնտեսական գործունեության» փաստով: Մինչդեռ, ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԼՂՀ տարածքում հնագիտական պեղումներ իրականացնող արտասահմանյան և ՀՀ մի խումբ գիտաշխատողների նկատմամբ միջազգային հետախուզում չի կարող իրականացվել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանը հղումով: 2017թ. մարտի 1-ին Ադրբեջանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից շրջաբերական էր ստացվել, հասցեագրված Ինտերպոլի անդամ-երկրներին, 2016թ.-ին ԼՂՀ տարածքում հնագիտական պեղումներ իրականացնող արտասահմանյան և ՀՀ մի խումբ գիտաշխատողների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |