Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը հավանություն է տվել Brexit-ի գործարքի մեկնարկին![]() 14 մարտի 2017 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատն օրինագիծ է ընդունել, որը թույլ է տալիս կառավարությանը սկսել Եվրամիությունից երկրի դուրս գալու գործընթացը: Օրինագիծը թույլ է տալիս վարչապետին, թեև չի պարտավորեցնում, իրազեկել ԵՄ-ին կազմակերպության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին, քանի որ բրիտանացիների մեծ մասը կողմ է քվեարկել դրան 2016-ի հունիսին, հայտնում է BBC-ին: Լորդերի պալատը մարտի սկզբին 2 ուղղում էր արել օրինագծում: Առաջինը պահանջում էր երաշխավորել, որ այլ երկրների այն քաղաքացիները, որոնք արդեն ապրում են Մեծ Բրիտանիայում, կշարունակեն ապրել երկրում նույն պայմաններով, անկախ դուրս գալու մասին բանակցությունների ելքից: Երկրորդ ուղղումով պահանջվում էր կառավարությունից խորհրդարանին ներկայացնել ԵՄ-ից դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագիրը մինչև ստորագրելը, որպեսզի խորհրդարանականները կարողանան իրենց դիտողությունները հայտնել: Ըստ կառավարության, այդ ուղղումները սահմանափակում են նրա հնարավորությունները առաջիկա բանակցություններում: Լորդերի առաջարկած ուղղումներով օրինագիծը կրկին ներկայացվել էր Համայնքների պալատ, որը մարտի 13-ին կառավարության պնդմամբ հանեց ուղղումները և վերադարձրեց օրինագիծը սկզբնական տեսքով վերին պալատ: Ուժի մեջ մտնելու համար օրենքը պետք է ստորագրի նաև թագուհին, սակայն դա ձևական բնույթ է կրում: Մինչդեռ Շոտլանդիան մտադիր է համաձայնեցնել Բրիտանիայի հետ անկախության մասին նոր հանրաքվեի հարցը: Այդ մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |