Reuters. Ռուսական հատուկ նշանակության ջոկատ է տեղակայվել Լիբիայի հետ սահմանին

Reuters. Ռուսական հատուկ նշանակության ջոկատ է տեղակայվել Լիբիայի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Եգիպտոսի Սիդի Բարանի բնակավայրի մոտ զինծառայողներ են տեղակայվել, որոնք հավանաբար, ռուսաստանցի հատուկջոկատայիններ են, ինչպես նաև նոր անօդաչու թռչող սարքեր: Բնակավայրը գտնվում է Լիբիայի հետ սահմանից մոտ 100 կմ հեռավորության վրա, հայտնում է Reuters-ը ԱՄՆ-ում և Եգիպտոսում դիվանագիտական աղբյուրների վրա հղումով:

Ըստ Եգիպտոսի հատուկ ծառայությունների, երկրի արևմուտքում գտնվող օդանավակայան է ժամանել 22-հոգանոց ռուսական ստորաբաժանում: Նրանք առաքելության նպատակը հայտնի չէ, սակայն ըստ պարբերականի աղբյուրի, Ռուսաստանը փետրվարի սկզբին արդեն մեկ անգամ օգտագործել է եգիպտական մեկ այլ ավիաբազա:

Գործակալության զրուցակիցները ենթադրում են, որ հատուկ նշանակության ուժերի նպատակն է աջակցությունը Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարին, որը մարտի 3-ին նահանջել է մի շարթ նավթաբեր շրջաններից, հայտնում է ՌԲԿ-ն:

ՌԴ ՊՆ-ն չի մեկնաբանում այդ տեղեկությունը: Կահիրեն հայտարարել է, որ երկրի տարածքում այլ երկրի զինուժ չկա:

Հաֆթարի ներկայացուցիչները չեն հաստատել, որ իր ջոկատներին օգնում է Ռուսաստանը: Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Հաֆթարի կողմից մի քանի տասնյակ զինվոր է կռվում ռուսական մասնավոր ռազմական ընկերությունից: Այդ տեղեկությունը հաստատում չի ստացել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---