Հայաստանի պետական եւ հասարակական գործիչները պարգեւատրվել են ՌԴ շքանշաններով

PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Հայաստանի պետական եւ հասարակական գործիչների պարգեւատրում ՌԴ հանրային պարգեւների ազգային կոմիտեի պատվանշաններով ծառայությունների եւ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամության եւ համագործակցության զարգացման գործում մեծ անձնական ավանդի համար: Պարգեւները հանձնում էր Երեւանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովը եւ ՌԴ Անվտանգության հարցերի պաշտպանության եւ իրավակարգի ակադեմիայի նախագահ Վիկտոր Շեւչենկոն:



Պարգեւատրվածների թվում են` ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ՀՀ պետական պաշտպանության ծառայության պետ Գրիգորի Սարգսյանը, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, «ՄԻԿԱ» ընկերության նախագահ Միխաիլ Բաղդասարովը, Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ Սերգեյ Բոնդարեւը եւ ՀՀ-ում ԱԴԾ սահմանապահ վարչության պետի առաջին տեղակալ Վլադիմիր Զոլոտուխինը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---