Հայաստանը բարելավել է դիրքը Վիզային սահմանափակումների վարկանիշում14 մարտի 2017 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը բարելավել է դիրքը Henley & Partners ընկերության Վիզային սահմանափակումների վարկանիշում՝ 2017-ին զբաղեցնելով 78-րդ հորիզոնականը: 2016-ին ՀՀ-ն 80-րդն էր, 2015-ին՝ 86: Visa Restrictions Index ամենամյա վարկանիշը մարդկանց ազատ տեղաշարժի մակարդակի միջազգային վարկանիշ է: Henley & Partners ընկերությունը վերլուծում է 219 երկրի մուտքի արտոնագրերին առնչվող կանոններն ու դասակարգում ըստ առանց վիզայի մուտքի իրավունքով երկրների քանակի: Հայաստանը վարկանիշում 78-րդ տեղը կիսում է Բենինի, Ղրղզստանի և Մարոկկոյի հետ: Հարևան Վրաստանն ու Ադրբեջանը համապատասխանաբար 68-րդ և 74-րդ տեղերում են: Թուրքիան վարկանիշի 52-րդ հորիզոնականում է, Ուկրաինան՝ 58-րդ, Ղազախստանը՝ 67-րդ, Բելառուսը՝ 70-րդ: ՌԴ-ն առաջինն է ԱՊՀ երկրների թվում և 51-րդն աշխարհում: 2017-ի վարկանիշի առաջին տասնյակում նույն 28 երկիրն է (որոշ դեպքերում մի քանի երկիր նույն հորիզոնականում է), ինչ 2016-ին: Գերմանիան ցանկի առաջատարն է արդեն 4-րդ տարին անընդմեջ, նրան հաջորդում է Շվեդիան: Իսկ 3-րդ հորիզոնականը 5 պետություն է կիսում՝ Ֆինլանդիան, Իտալիան, Իսպանիան, ԱՄՆ-ն և Դանիան: Վարկանիշի վերջին տեղերում Պակիստանը, Իրաքն ու Աֆղանստանն են: Վարկանիշում ընդգրկված երկրների մեծ մասը բարելավել է դիրքը 2016-ի համեմատ: 108 երկիր ավելի բարձր դիրք է զբաղեցրել, 42-ը պահպանել է նույն ցուցանիշը, 48-ը նահանջել է իր դիրքից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |