ԵՄ դատարանը թույլատրել է գործատուներին արգելել աշխատակիցներին հիջաբ կրել![]() 14 մարտի 2017 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Գործատուները կարող են արգելել աշխատակիցներին հիջաբ կրել: Նման որոշում է կայացրել Եվրամիության դատարանը մարտի 14-ին, հայտնում է republic.ru-ն Reuters-ի վրա հղումով: «Ձեռնարկության ներքին կանոնները, որոնք արգելում են որևէ քաղաքական, փիլիսոփայական կամ կրոնական նշան կրելը, խտրականություն չեն համարվում»,-ասվում է դատարանի որոշման մեջ: Միևնույն ժամանակ դատարանում նշել են, որ եթե ընկերությունը նման կանոններ չունի, գործատուները չեն կարող պարտադրել իրենց աշխատակիցներին հանել հիջաբները հաճախորդների ցանկությամբ: Նշվում է, որ Նիդերլանդներում ընտրությունների շեմին Եվրոպական դատարանը հավանություն է տվել ԵՄ դատարանի որոշմանը Ֆրանսիայում և Բելգիայում երկու կանանց գործով, որոնց ազատել են աշխատանքից, քանի որ նրանք հրաժարվել են հանել գլխաշորը: 2016-ի օգոստոսի 12-ին Նիսում ահաբեկչությունից հետո Կաննի իշխանություններն արգելեցին կանանց մահմեդական լողազգեստ՝ բուրկինի կրել: Կաննի քաղաքապետ Դավիթ Լինարը հայտարարել էր, որ դա իսլամիստական ծայրահեղականության խորհրդանիշ է: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |