Վիգեն Էսկիջյանը՝ Հայաստանի Մ20 տարեկանների բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ![]() 14 մարտի 2017 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Տղամարդկանց Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վիգեն Էսկիջյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան: Վիգեն Էսկիջյանը ծնվել է 1972-ի հուլիսի 12-ին Լիբանանում: Աշխատել է Լիբանանյան մի շարք ակումբներում, այդ թվում «Անդրանիկ», «Սաժես», «Հոմենթմեն» «Գազիր» և այլն: Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մասնակցելու է 2017 թվականի Եվրոպայի առաջնության B Դիվիզիոնին: Հուլիսին կայանալիք առաջնությունում Հայաստանի հավաքականը ընդգրկված է Ա խմբում, որտեղ նրա մրցակիցներն են՝ Մալթան, Բելգիան, Ֆինլանդիան, Լեհաստանը և Բելառուսը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել խորվաթ փորձառու մասնագետ Նիկշա Բավցևիչը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |