ՕՐՕ. Ջրառատում կրկին կրակոցներ են հնչել14 մարտի 2017 - 16:19 AMT PanARMENIAN.Net - «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով մարտի 14-ին Ջրառատ գյուղում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները «զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա», հայտնում է Aysor.am-ը։ Դաշինքի մամուլի ծառայությունը հայտնել է, որ «հարձակման արդյունքում կան վիրավորներ»: Ոստիկանության լրատվական ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Ջրառատում հնչած կրակոցների վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ երկու կողմերի երեխաները վիճել են, հետո մեծերն են տեղեկացել վիճաբանության մասին, հայտնում է Aysor.am-ը: «Կրքերը բորբոքվել են, վիճաբանողներից մեկի մոտ ինքնաձիգ է եղել, փորձել են այն խլել, քաշքշոցից կրակոց է արձակվել: Կրակոցի հետևանքով վիճաբանության մասնակիցներից մեկը ոտքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, ևս մեկը դանակահարված է, մեկն էլ ձեռքի կոտրվածք է ստացել։ Տուժածներն այս պահին բուժօգնություն են ստանում»,-տեղեկացրել են ոստիկանությունից։ Ոստիկանությունը կանխել է վիճաբանությունը։ Ինքնաձիգն առգրավված է։ Այս պահին Ջրառատում ոստիկաններ կան, իրավիճակը վերահսկվում է։ Ըստ որոշ տեղեկությունների, կողմերի միջև վեճն ու թշնամությունը մեկ տարվա պատմություն ունի, այն առաջացել է դեռևս համայնքում ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ինչից հետո կողմերը չեն հաշտվել։ Ջրառատում ՕՐՕ դաշինքի քարոզարշավից հետո կրքերը դարձյալ թեժացել են, գրում է Aysor.am-ը։ Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցների և նույն գյուղի գյուղապետի միջև բախում է տեղի ունեցել:ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաղորդագրություն է տարածել՝ մեկնաբանելով միջադեպը: Նա նշել է, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ: Կան ոստիկանության բաժին բերման ենթարկվածներ:Գործին կտրվի համապատասխան ընթացք: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |