Ուկրաինան վախենում է Կոսովոյի անկախությունից 4 հոկտեմբերի 2007 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով Գլխավոր վեհաժողովի 62-րդ նիստի համաքաղաքական քննարկմանը` Ուկրաինայի արտգործնախարարի տեղակալ Վլադիմիր Խանդոգիյը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է ՎՈՒԱՄ անդամների տարածքում ձգձվող հակամարտությունների խնդրին:«Այդ հակամարտությունները հանգեցնում են անկայունության եւ անվտանգության բացակայության եւ սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային խաղաղության համար: Կասկած չկա, որ այդ հակամարտություններն ոչ միայն սպառնում են տարածաշրջանի պետությունների իքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, այլեւ խոչընդոտում են դրանց սոցիալական եւ տնտեսական զարգացմանը»,- հայտարարել է Խանդոգիյը: Նրա կարծիքով, շուտափույթ որոշումը Կոսովոյի հարցով կհանգեցնի տարածաշրջանում իրադրության ապակայունացմանը: Նա վախենում է, որ Կոսովոյին սցենարը կարող է օգտագործվել անջատողականների կողմից տարածաշրջանի այլ հատվածներում: Ուկրաինայի ներկայացուցիչը անհանգստություն է արտահայտել, որ ձգձգվող հակամարտությունների կարգավորմանն ուղղված բազմաթիվ միջազգային ջանքերը որեւէ արդյունք չեն տվել: Նա կոչ է արել միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ` միավորելով ՄԱԿ-ի եւ տարածաշրջանային կազմակերպությունների ջանքերը, օգտագործելով համեմատական առավելությունները խաղաղապահ գործնեությունում, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |