Սուսերամարտի Մ20 տարեկանների ԱԱ-ն՝ Պլովդիվում. Հայաստանի հավաքականի կազմը կորոշվի առաջնությունից հետո![]() 14 մարտի 2017 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Երևանում ընթացող սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնության ավարտից հետո վերջնականապես կորոշվի հավաքականի կազմը, որը կմասնակցի Պլովդիվում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնեց սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը: «Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները կկայանան Պլովդիվում: Ապրիլի 1-4-ը խոցասուսեր զենքաձևում հանդես կգան մինչև 17 տարեկան պատանիները` Արմեն Դալլաքյանը և Անահիտ Ալոյանը: Ապրիլի 5-8-ը երիտասարդները` Էդուարդ Հովակիմյան, Էմմա Պողոսովա (երկուսն էլ խոցասուսեր), Մայքլ Հովհաննիսյան (ճկասուսեր): Երիտասարդների հավաքականի վերջնական կազմը պարզ կլինի Հայաստանի առաջնությունից հետո: Հնարավոր է մեկ մարզիկ ևս ավելանա»,- ասել է Մադոյանը, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Նրա կարծիքով մարտի 1-9-ը Պլովդիվում կայացած Եվրոպայի առաջնությունում այս տարիքային խմբերի անհաջող ելույթը պայմանավորված էր նախապատրաստական ընթացքի հետ: 2018 թվականի գարնանն ընթացալիք աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում կխաղարկվեն ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Մեծահասակների Հայաստանի առաջնությունն ամենայն հավանականությամբ կանցկացվի մայիսին: Ապրիլի 21-26-ը Մինսկում կկայանա մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն Էդուարդ Հովակիմյանը, Մայքլ Հովհաննիսյանը և Էմմա Պողոսովան: Հաջորդ տարի այդ մրցաշարը կանցկացվի Երևանում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |