Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը մեկնում է Անկարա ԵՄ եւ Հայոց ցեղասպանության հարցով բանակցությունների համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Կուշները ժամանում է Անկարա: Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի օրակարգում ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ցանկության նկատմամբ Ֆրանսիայի դիրքորոշմանը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանակցություններ են: Բերնար Կուշների այցելությունը նման մակարդակի առաջին այցելությունն է Նյու-Յորքում վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հանդիպումից հետո:



«Կուշները ժամանում է Թուրքիա, որպեսզի բարելավի կառուցողական հարաբերությունները արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: Մենք պատրաստ ենք ջերմ հարաբերությունների Թուրքիայի հետ եւ բաց ենք հաղորդակցության համար: Այդ այցելությունը ազդանշան է հանդիսանում երկու երկրների միջեւ երկխոսության բարելավման համար, սակայն Սարկոզին պահպանում է իր դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ: Սակայն նա նաեւ ցանկանում է, որպեսզի բարեփոխումները Թուրքիայում շարունակվեն, եւ նա չի խառնվելու դրան: Երբ բարեփոխումները ավարտվեն, Ֆրանսիայի համար կհասնի ժամանակը հստակ որոշում ընդունելու համար»,- Hurriyet-ը մեջբերում է Անկարայում ֆրանսիական դեսպանատան աշխատակցի բառերը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---