Հարավային Օսիայի բանակի որոշ ստորաբաժանումներ կմտնեն ՌԴ ԶՈւ կազմի մեջ![]() 15 մարտի 2017 - 10:59 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Վրաստանից անջատված Հարավային Օսիայի բանակի որոշ ստորաբաժանումների ընդգրկմանը ՌԴ զինված ուժերի կազմում: Պուտինը հանձնարարել է ՊՆ-ին բանակցել հարավօսական կողմի հետ և համաձայնագիր ստորագրել, ասվում է պաշտոնական իրավական տեղեկատվության կայքում: Համաձայանգիրը մշակվել էր 2015-ի մարտին ստորագրված համագործակցության մասին պայմանագրի շրջանակում: Ի սկզբանե պայմանագրով նախատեսվում էր պաշտպանության ընդհանուր տարածքի ստեղծում: 2010թ. տվյալներով, հարավօսական բանակում 1250 մարդ կա և 15.000 պահուստային: Համաձայնագրով նախատեսվում է, որ ռուսական բանակի հետ պայամագիր կնքելիս քաղաքացին պետք է ազատվի Հարավային Օսիայում զինվորական ծառայությունից: Ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 2008թ. օգոստոսյան 5-օրյա պատերազմից հետո մի կողմից Վրաստանի և մյուս կողմից Հարավային Օսիայի, Աբխազիայի ու ՌԴ միջև: Օգոստոսի 26-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը: Սեպտեմբերի 2-ին Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, արգելակվեց ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը: Երկխոսությունը ՌԴ և Վրաստանի միջև վարում են Վրաստանի նախագահի ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գխով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |