Ադրբեջանը հայտնաբերել է բոլոր իր դժբախտությունների մեղավորներին. դրանք ԱՄՆ-ն ու Իսրայելն են 4 հոկտեմբերի 2007 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի մտավորականություն շարժումը (ԱՄՇ) եւ «Ազերի» հասարակական կազմակերպությունը Միջազգային մամլո-կենտրոնում «կլոր սեղան են» անցկացրել «Պաշտպանենք մեր բարոյականությունը» թեմայով: Դրա աշխատանքներին մասնակցելու համար հրավիրվել են մտավորականության, քաղաքական, հասարակական եւ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սակայն ադրբեջանական հասարակությունում ազգային աշխարհայացքին, մահմեդական արժեքներին հակասող երեւույթների առաջացմանը նվիրված քննարկումը այնքան էլ առարկայական չէր: Գրեթե յուրաքանչյուր ելույթ ունեցող իր պարտքն էր համարում քննադատել ԱՄՆ-ին եւ Իսրայելին, որոնք եւ, նրանց կարծիքով, տարածում են անբարոյականությունը Ադրբեջանում: Բացելով միջոցառումը` ԱՄՇ նախագահ Էլդինազ Ղուլիեւը նշել է, որ անբարոյականությունը դարձել է երկրի համար գլոբալ խնդիր: «Չնայած բոլորը խոսում են, որ Ադրբեջանի համար կարեւորագույն խնդիրը Ղարաբաղն է, ես գտնում եմ, որ այդ տարածաշրջանի կորստի հիմնական պատճառը եղել է մեր անբարոյականությունը»,- նշել է նա: Ադրբեջանի իսլամական կուսակցության նախագահ հաջի Մովսումա Սամեդովայի խոսքերով, հրեաները ագրեսիվ սիոնիստական պետություն են ստեղծել, որը սպառնալիք է ներկայացնում իսլամի եւ իսլամական պետությունների համար: Մի քանի րոպե հատկացնելով Պաղեստինի պատմությանը` կուսակցության ղեկավարը մատնանշել է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը կանգնած են նրանց ետեւում, ովքեր Ադրբեջանում վնասակար բարյախոսություն են քարոզում: «Միջազգային սիոնիզմը իր ձեռքերում է պահում ադրբեջանական հեռուստաընկերությունը»,- նշել է ԱԻԿ նախկին նախագահ հաջի Հաջիագա Նուրիեւը: Նրա կարծիքով, բոլոր մտավորականները պետք է պաշտպանեն իսլամը, հաղորդում է «Զերկալոն»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |