Գերմանիայի կառավարությունը կարող է արգելել թուրք գործիչների մուտքը երկիր15 մարտի 2017 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կառավարությունը կարող է արգելել թուրք քաղաքական գործիչների մուտքը երկիր: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար, հատուկ հանձնարարությունների նախարար Պետեր Ալթմայերը, հայտնում է ՏԱՍՍ-ը գերմանական աղբյուրների վրա հղումով: Ըստ նախարարի, Գերմանիայի իշխանություններն ունեն բոլոր իրավական լծակները մերժելու համար մուտքը երկիր օտարերկրյա պետությունների կառավարությունների անդամների համար: «Այն, որ նախարարների կաբինետը մինչ օրս չի սպառել միջազգային իրավական հնարավորությունները, անվճար տոմս չէ ապագայհի համար: Մուտքի արգելքը վերջին միջոցն էր: Մենք մեզ իրավունք ենք վերապահում օգտվել դրանից»,-ասել է նա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԳԴՀ տեղական իշխանությունները մատդիր են արգելել թուրք քաղաքական գործիչների միջոցառումները: Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերություններում լարվածության հերթական աճը տեղի ունեցավ, երբ Գերմանիայում չեղարկեցին թուրք նախարարների մասնակցությունը թուրքական համայնքի միջոցառումներին: Անկարան այդ արգելքը մի քանի անգամ համեմատեց նացիզմի հետ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ |