ԵԼՔ. Պատրաստ ենք Մարուքյան-Սարգսյան բանավեճի

ԵԼՔ. Պատրաստ ենք Մարուքյան-Սարգսյան բանավեճի

PanARMENIAN.Net - ԵԼՔ դաշինքն ընդունում է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ կուսակցությունների առաջին համարների միջև հեռուստաբանավեճ անցկացնելու մասին առաջարկը:

ԵԼՔ դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց, որ բանավեճի հնարավորությունը, ժամկետն ու ֆորմատը դեռևս ճշտվում են, սակայն ԵԼՔ դաշինքը պատրաստ է ցանկացած ֆորմատի բանավեճի, քանի որ կարծում է, թե քաղաքական դաշտում բանավեճերի բաց գոյություն ունի:

«Նիկոլ Փաշինյանի և Արմեն Աշոտյանի միջև բանավեճի մեր առաջարկը մերժվել է, բայց եթե իրանց կողմից լինեն հստակ քայլեր, մեզ համար մեծ տարբերություն չկա բանավեճի մասնակիցների առումով, պատրաստ ենք մասնակցել», - ասաց Ավինյանը:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն առաջարկել էր, որ հեռուստաբանավեճի մասնակցեն բոլոր կուսակցությունների միայն առաջին համարները: ՀՀԿ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԵԼՔ-ինը՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---