ԱՄՆ Պետդեպը զսպվածության կոչ է արել Թուրքիային և Նիդերլանդներին. «Երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամ են»![]() 15 մարտի 2017 - 11:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպը զսպվածության կոչ է արել Թուրքիային և Նիդերլանդներին՝ լարվածությունն այդ երկու երկրի միջև համարելով «երկկողմ հարաբերությունների հարց»: «Դա Նիդերլանդների և Թուրքիայի կառավարությունների միջև երկկողմ հարաբերությունների հարց է: Երկու երկիրն էլ ԱՄՆ դաշնակիցներն են ՆԱՏՕ-ի գծով: Մենք հորդորում ենք նրանց խուսափել սրացման հեռտորաբանությունից»,-ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Թուրքիայի և Նիդերլանդների միջև քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ:Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում:Ավելի վաղ ԵՄ-ն հորդորել է Թուրքիային ձեռնպահ մնալ «ավելորդ հայտարարություններից» և գործողություններից Նիդերլանդների հետ կապված սկանդալի ֆոնին: Ընթերցեք նաև. Ինչու է Թուրքիան նոր առճակատման մեջ մտել Եվրոպայի հետ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |