Ծաղկաձորը՝ ռուսաստանցիների համար լեռնադահուկային մատչելի հանգստավայրերի 10-յակում է![]() 15 մարտի 2017 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Հյուրանոցների որոնման RoomGuru.ru ծառայությունը ներառել է Ծաղկաձորը երեխաների հետ ռուսաստանցիների համար լեռնադահուկային մատչելի հանգստավայրերի ցանկում: Ըստ ծառայության տվյալների, Ծաղկաձորում զբոսաշրջիկները հանգստի համար 24 ժամում կծախսեն 100 դոլարից պակաս՝ ներառյալ հյուրանոցի համարը, սնունդն ու դահուկների վարձույթը: Վարկանիշը կազմվել է մարտի 25-31-ը երեխաների հետ բնակության համար հյուրանոցային համարների ամրագրման տվյալներով: Ըստ ՏուրՍտատ գործակալության, 2017-ին երեխաների հետ ճամփորդող ռուսաստանցիների քանակը 2016-ի համեմատ աճել է 10%-ով: Ծաղկաձորից բացի առաջին 10-ում են նաև ՌՌ Կեմերովոյի շրջանի Շերեգեշը, իտալական Լիվինյոն, ղազախական Չիմբուլակը, ՌԴ Մուրմանսկի շրջանի Խբինին, ադրբեջանական Շահդագը, Կրասնոյարսկի Բոբրովի լոգը և այլ հանգստավայրեր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |