2017-ի սկզբից ավելի քան 1100 թուրք ապաստան է խնդրել Գերմանիայում

2017-ի սկզբից ավելի քան 1100 թուրք ապաստան է խնդրել Գերմանիայում

PanARMENIAN.Net - 2017-ի սկզբից ավելի քան 1100 թուրք ապաստան է խնդրել Գերմանիայում: Միգրացիայի և փախստականների գործերով զբաղվող դաշնային գերատեսչությունը միայն 2017-ի հունվար- փետրվարին Թուրքիայի 1151 բնակչի դիմում է գրանցել:

Հունվարի վերջում Գերմանիայում ապաստան խնդրեցին Թուրքիայից ՆԱՏՕ-ի 40 զինծառայող, հիմնականում բարձր պաշտոնյաներ, գրում է Deutsche Welle-ն der Funke Mediengruppe-ի վրա հղումով:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 2016-ի օգոստոսից մինչև 2017-ի հունվարը ապաստանի խնդրանքով Գերմանիայում դիմել էր ավելի քան 130 դիվանագետ:

Ապաստանի հայցերի քանակը Թուրքիայից կտրուկ աճել է 2016-ի հուլիսին հեղաշրջման անհաջող փորձից հետո:

2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվել: Հեղաշրջման փորձից հետո բոլոր բնագավառները հատկապես՝ ուժային կառույցները, կրթական ու դատական համակարգերը գյուլենականներից մաքրելու գործընթաց է սկսվել: Աշխատանքից ազատվել են տասնյակ հազարավոր մարդիկ, շատերը ձերբակալվել են:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---