Եվրոպայի առաջնություն մեկնող ծանրամարտի հավաքականների կազմերը հայտնի են![]() 15 մարտի 2017 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականները նախապատրաստվում են ապրիլի 1-ից 9-ը Խորվաթիայի Սպլիտ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հրապարակել է Եվրոպայի առաջնություն մեկնող մարզիկների ցուցակը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Նրանք են. 85 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 94 կգ՝ Կարուշ Ղուկասյան, 105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան և Սարգիս Գասպարյան, +105 կգ՝ Գոռ Մինասյան և Ռուբեն Ալեքսանյան: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն էլ թիմում ընդգրկել է 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանին, 75 կգ քաշային Սոնա Պողոսյանին և 90 կգ քաշային Տաթև Հակոբյանին: Հավաքականները Խորվաթիա կմեկնեն ապրիլի 2-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |