Երևանում բացվել է ԱՊՀ դիտորդական առաքելության գրասենյակը![]() 15 մարտի 2017 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Երևանում բացվել է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելություն իրականացնող խմբի գրասենյակը: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ հանդիպումից հետո։ Նրա խոսքով՝ ԱՊՀ դիտորդական խմբին Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստան է հրավիրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը։ Դիտորդական առաքելության կազմում կլինի 150 անդամ ԱՊՀ երկրներից։ Երկարաժամկետ դիտորդներ կլինեն նրանցից 20-ը, մնացածը դիտորդական առաքելությունը կսկսեն ընտրություններից մի քանի օր առաջ։ Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |