Պայթյուն Թուրքիայի հարավ-արևելքում. Զինվորականներ են սպանվել![]() 15 մարտի 2017 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Մարդին քաղաքում ռումբի պայթյունից 2 զինվորական է սպանվել: Միջադեպը տեղի է ունեցել Դիարբեքիր-Մարդին ավտոմայրուղում: Զինվորականներն այդ ժամանակ որոնում և վնասազերծում էին Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) տեղադրած պայթուցիկ սարքերը: Ռումբը գործի է դրվել հեռահար կառավարմամբ, գրում է Rosbalt-ը Dogan-ի վրա հղումով: Միջադեպի վայր են ժամանել բուժաշխտողներ, չի բացառվում, որ զհոերի թիվն ավելի մեծ է: Իրավապահները որոնողական գործողություն են սկսել: Թուրքիայի և ՔԱԿ հակամարտությունը շարունակվում է արդեն 33 տարի և խլել է 40.000 մարդու կյանք: 2015-ի հուլիսին Թուրքիայում ՔԱԿ հետ հակամարտության վերսկսումից ի վեր քրդերի հետ բախումներում սպանվել է ավելի քան 800 զինվորական ու ոստիկան: Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է այդ ընթացքում մոտ 7000 քուրդ ապստամբի ոչնչացման մասին: Քրդերը պնդում են, որ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ բազում խաղաղ բնակիչներ են զոհվել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |