Թուրքիան կվերանայի փախստականների գծով ԵՄ հետ պայմանագիրը15 մարտի 2017 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է վերանայել փախստականների գծով պայմանագիրը Եվրամիության հետ: Նման որոշման պատճառն այն է, որ Թուրքիան այլևս իմաստ չի տեսնում կատարելու դրանք նույն սցենարով: Ըստ Թուրքիայի ԵՄ գծով նախարար Օմեր Չելիկի, Անկարայի և Եվրամիության պայմանավորվածությունները միգրացիայի վերաբերյալ պետք է վերանայվեն, գրում է Tvzvezda-ն Reuters-ի վրա հղումով: Նույն դիրքորոշումն է հայտնել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նախկինում նա հայտարարել էր, որ Եվրամիության հետ համաձայնությունը կչեղարկվի: Դիվանագետները նշում են, որ Թուրքիան կատարել է պայմանագրի իր մասը, ի տարբերություն ԵՄ երկրների: Թուրքիայի և ԵՄ միջև պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2016-ի մարտի 7-ին: Ըստ պայմանավորվածության, Թուրքիան պետք է հետ ընդունի թուրքական տարածքով Հունաստան հասնող բոլոր փախստականներին: Փոխարենը Եվրամիությունն առանց մուտքի արտոնագրի ռեժիմ պետք է տրամադրեր Թուրքիային: Վերջին օրերին Թուրքիայի հարաբերությունները մի շարք եվրոպական երկրների հետ վատթարացել են: Թուրքիան հասցրել է առճակատման մեջ մտնել Գերմանիայի, Նիդերլանդների, Ավստրիայի, Բելգիայի, Դանիայի և Շվեդիայի հետ: Թուրքիայի և Նիդերլանդների միջև քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ:Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում:Ավելի վաղ ԵՄ-ն հորդորել է Թուրքիային ձեռնպահ մնալ «ավելորդ հայտարարություններից» և գործողություններից Նիդերլանդների հետ կապված սկանդալի ֆոնին: Ավելի վաղԲելգիական Անտվերպենի նահանգապետ Բարտ դե Վեյվերն արգելել է մարտի 17-ին կայանալիք թուրքերի հանրահավաքն այդ մեծության երկրորդ քաղաքի արվարձանում՝ Բերկեմում: Ընթերցեք նաև. Շվեյցարիայում Թուրքիայի դեմ բողոքի ցույց է կազմակերպվել Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |