Երևանը հրավիրել է Բաքվին որպես դիտորդ ներկա լինել Աժ ընտրություններին![]() 15 մարտի 2017 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հրավիրել է Ադրբեջանին դիտորդական առաքելություն իրականացնել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը համապատասխան նամակ էր ուղարկել ԱՊՀ անդամ բոլոր երկրներին, այդ թվում Ադրբեջանին: Այդ մասին լրագրողներին է հայտնել ԱՊՀ գործկոմի ղեկավարի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին: Ադրբեջանը չի արձագանքել հրավերին, գրում է Rusarminfo-ն: Ըստ Գումինսկու, հրավերն ընդունել է 76 դիտորդ Ռուսաստանից, Թուրքմենստանից, Ղազախստանից, Ուկրաինայից և Բելառուսից: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |