Իրանը պաշտոնապես դարձել է Սիրիայում հրադադարի երաշխավոր![]() 15 մարտի 2017 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Իրանը պաշտոնապես դարձել է Սիրիայում հրադադարի երաշխավոր, միանալով ՌԴ-ին և Թուրքիային: Այդ մասին հայտնել է Աստանայում միջսիրիական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը: «Այսօրվա խորհրդակցությունների շատ կարևոր արդյունքը դարձավ Իրանի պատվիրակության որոշումը՝ համաձայնագրին երաշխավոր երկրի ձևաչափով միանալու մասին»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Լավրենտևը նաև հայտնել է, որ սահմանադրական հանձնաժողովը կապահովի Սիրիայի ժողովրդի մասնակցությունն օրինաստեղծ գործունեությանը: «Բանակցությունների սեղանին դրված նոր փաստաթղթերից կցանկանայի առանձնացնել սահմանադրական հանձնաժողովի նախագիծը, որի ստեղծումը կապահովի երկրի բնակչության բոլոր շերտերի մասնակցությունը Սիրիայի սահմանադրության մշակմանը»,-ասել է նա: Լավրենտևն ասել է նաև, որ ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան համադրում են Սիրիայում ընդդիմության և գրոհայինների զատման քարտեզները: Նա հավելել է, որ զատման հարցը չափազանց կարևոր է: Մարտի 11-ին սիրիական ընդդիմությունը մի շարք պայմաններ է առաջ քաշել բանակցությունների անցկացման համար: Սիրիայի հեղափոխական ուժերի պատվիրակության հայտարարության մեջ պահանջների թվում էր նաև Աստանայի բանակցությունների հետաձգումը, հրադադարի մեխանիզմի քննարկման ավարտը: Նույն օրը ՄԱԿ ԱԽ-ն կոչ արեց սիրիական հակամարտության կողմերին շարունակել բանակցությունները կառուցողական ճանապարհով, առանց նախապայմանների: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |