Պուտին. ՌԴ-ն կշարունակի աջակցել ղարաբաղյան կարգավորմանը

Պուտին. ՌԴ-ն կշարունակի աջակցել ղարաբաղյան կարգավորմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Հատուկ ուշադրություն է դարձվել ղարաբաղյան կարգավորման հարցին: Ռուսաստանը շարունակում է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այնպես էլ Երևանի և Բաքվի հետ ուղիղ շփումներում»,-ասել է Պուտինը:

Նա հավելել է նաև, որ Մոսկվան և Երևանը շարունակում են կառուցողակն գործակցությունը ՀԱՊԿ շրջանակում:

Պուտինը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիայի բնակիչներին մարդասիրական օգնության համար՝ նշելով, որ հումանիտար բեռները Սիրիա են հասցվել ՌԴ ռազմական ինքնաթիռներով:

Նա հավելել է, որ Մոսկվան հուսով, է որ միջտարածաշրջանային կապերը երկու երկրների միջև կխորանան և համագործակցությունը կընդլայնվի:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին հավելել է, որ ուժի կիրառման սպառնալիքը կամ դրա կիրառումը վնասում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հայտնում է Ինտերֆաքսը:

Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---