ՌԴ-ն ՀՀ-ին կվերադարձնի 1995-ին գողացած Վռուբելի կտավը![]() 15 մարտի 2017 - 19:22 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն Հայաստանին կփոխանցի գեղանկարիչ Միխայիլ Վրուբելի «Դևը, հրեշտակն ու Թամարայի ոգին» կտավը: Այդ մասին է հայտնի դարձել ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում: Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին կտավև վերադարձնելու համար: Կտավը գողացվել էև դեռևս 1995 թվականին ու գտնվել էր համապատասխան ծառայությունների աշխատանքի շնորհիվ: ՀՀ մշակույթի նախարարոթյան գնահատականով, կտավը մի քանի հարյուր հազար դոլար արժե: 2006 թվականին ՀՀ-ն ՌԴ-ին էր նվիրել հայտնի քանդակագործ Օպեկուշինի ձեռքի Եկատերինա Երկրորդի արձանը, որը փրկվել էր ջարդոնի վերածվելու հեռանկարից սովետական տարիներին՝ քանդակագործ Մերկուլովի ջանքերով, ինչից հետո վերադարձվել էր Հայաստան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |