Ժիրայր Սեֆիլյանը և «Սասնա ծռերը» ողջունել են ՕՐՕ դաշինքի համակիրների ընդվզումը![]() 16 մարտի 2017 - 09:26 AMT PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարանը» գլխավորող Ժիրայր Սեֆիլյանն ու հուլիսին Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերը» հանդես են եկել հայտարարությամբ` ողջունելով մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ՕՐՕ դաշինքի համակիրների դրսևորած «ընդվզումային նկրտումը»։ Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ «դաշինքի համակիրները ոչ միայն ընդվզել են քաղաքացիների իրավունքների, պատվի և արժանապատվության ոտնահարման դեմ, այլև պատժել են ոտնահարողին, պատժվել է գաղութային վարչակազմի գլխավոր «մահակներից» մեկի՝ ոստիկանության զորքերի հրամանատար, ժողովրդի և քաղաքացու դեմ իր ենիչերիական վայրագությամբ հայտնի Լևոն Երանոսյանի եղբայրը, ով նույնպես ծառայում է ոստիկանության զորքերում և մշտապես աչքի է ընկել ոչ պակաս վայրագությամբ»: Սեֆիլյանն ու «Սասնա ծռերը» նաև ողջունում են «տեղի ունեցածի նկատմամբ դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանի վճռական և արժանապատիվ կեցվածքը»։ «Սեյրան Օհանյանին ավելորդ չենք համարում հիշեցնել, որ դեպի գերմանական հողեր հռոմեական գաղութատիրության ծավալումը հաջողությամբ կասեցրած ապստամբությունը ղեկավարում էր հռոմեկան բանակի՝ գերմանական ծագում ունեցող զորավար Արմինիուսը», - նշվում է հայտարարությունում: Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցների և նույն գյուղի գյուղապետի միջև բախում է տեղի ունեցել: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՕՐՕ ընտրարշավի ընթացքում գրանցված միջադեպի քրգործով ձերբակալված կա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |