ՀՀ 4 առաջատար շախմատիստուհիները պատրաստվում են անհատական ԵԱ-ին![]() 16 մարտի 2017 - 10:06 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Ռիգայում կմեկնարկի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Մրցաշարում Հայաստանը կներկայացնի ազգային հավաքականի 4 շախմատիստ` գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը, կանանց միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը: Կանանց ազգային հավաքականի մարզիչ Արթուր Չիբուխչյանն ասել է, որ այս պահին թիմն ինտենսիվ մարզվում է Երևանում, իսկ ապրիլի 1-8-ը հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Եվրոպայի առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստները կստանան կանանց աշխարհի առաջնության ուղեգրեր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |