ԱՄՆ Հավայի նահանգը կասեցրել է Թրամփի միգրացիոն հրամանագիրը

ԱՄՆ Հավայի նահանգը կասեցրել է Թրամփի միգրացիոն հրամանագիրը

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանագրի ուժի մեջ մտնելուց ընդամենը ժամեր առաջ Հավայի նահանգի դաշնային դատարանը փաստաթղթի գործողության կասեցման վերաբերյալ վճիռ է կայացրել:

Հավային այսպիսով ԱՄՆ առաջին նահանգն է, որտեղ առավելապես մահմեդական բնակչություն ունեցող 6 պետության քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ 90 օրով արգելափակող հրամանագիրն օրենքի ուժ չի ունենա, հաղորդում է Reuters-ը:

Դատավոր Դերիք Ուոթսոնի կարծիքով՝ Թրամփի միգրացիոն հրամանագիրը խտրական վերաբերմունք է դրսևորում մահմեդականների նկատմամբ, ինչն ԱՄՆ Սահմանադրության կոպիտ խախտում է:

ԱՄՆ նախագահն արդեն արձագանքել է դատավճռին՝ նշելով, որ դա աննախադեպ դատական սխալմունք է, որը շտկելու համար ինքը պատրաստ է մինչև վերջ գնալ՝ այդ թվում նաև մինչ ԱՄՆ գերագույն դատարան:

Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար, որոնք, սակայն, չեն նշվում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը:

Կարդացեք նաև՝Հետազոտություն. Մի շարք երկրներից ԱՄՆ մուտքի արգելքն արդեն $185 մլն-ի վնաս է հասցրել

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---