Սուսերամարտի Մ20 տարեկանների ՀՀ առաջնությունն ավարտվել է. Թրասուսերի և ճկասուսերի չեմպիոնները հայտնի են![]() 16 մարտի 2017 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնությունը: Մրցումային վերջին օրը տղաները հանդես են եկել թրասուսեր, իսկ աղջիկները` ճկասուսեր զենքաձեւերում: Աղջիկների պայքարում չեմպիոն է դարձել Արփինե Աթոյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Անահիտ Ալոյանը, երրորդը` Սոնա Բարսամյանն ու Սեդա Գեւորգյանը: Տղաների մրցույթում հաղթել է Լեւոն Քերոբյանը, երկրորդ տեղում Էդուարդ Բաղյանն էր, երրորդում` Արմեն Ղալաչյանն ու Վահան Նազարեթյանը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Մ 20 առաջնությանը մասնակցում էին ավելի քան 100 սուսերամարտիկ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Բյուրեղավանից: Սուսերամարտի մեծահասակների Հայաստանի առաջնությունն ամենայն հավանականությամբ կանցկացվի մայիսին: Ապրիլի 21-26-ը Մինսկում կկայանա մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն Էդուարդ Հովակիմյանը, Մայքլ Հովհաննիսյանը և Էմմա Պողոսովան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |