Թուրքիան Նիդերլանդների դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ![]() 16 մարտի 2017 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան տեղեկացրել է ՄԱԿ-ին Նիդեռլանդների կողմից «միջազգային իրավունքի խախտումների» մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նիդեռլանդներին Թուրքիայի կողմից ուղարկված դիվանագիտական նոտայում ասվում է, որ երկիրը խախտել է Վիեննայի կոնվենցիան՝ երկրից արտաքսելով Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայային: «Այդ գործողությունը հակասում է դիվանագիտական էթիկային, ինչպես նաև միջազգային ընդհանուր իրավունքի հիմնական սկզբունքներին»,- ասված է ՄԱԿ ուղարկված նամակում: Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիան պատրաստվում է Նիդեռլանդների դեմ բողոք ներկայացնել միանգամից երեք միջազգային կազմակերպությունում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և Եվրոպայի խորհրդում: Վերջին օրերին Թուրքիայի հարաբերությունները մի շարք եվրոպական երկրների հետ վատթարացել են: Թուրքիան հասցրել է առճակատման մեջ մտնել Գերմանիայի, Նիդերլանդների, Ավստրիայի, Բելգիայի, Դանիայի և Շվեդիայի հետ: Թուրքիայի և Նիդերլանդների միջև քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ:Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում:Ավելի վաղ ԵՄ-ն հորդորել է Թուրքիային ձեռնպահ մնալ «ավելորդ հայտարարություններից» և գործողություններից Նիդերլանդների հետ կապված սկանդալի ֆոնին: Ավելի վաղԲելգիական Անտվերպենի նահանգապետ Բարտ դե Վեյվերն արգելել է մարտի 17-ին կայանալիք թուրքերի հանրահավաքն այդ մեծության երկրորդ քաղաքի արվարձանում՝ Բերկեմում: Կարդացեք նաև՝Թուրքիան կվերանայի փախստականների գծով ԵՄ հետ պայմանագիրը ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |