Իսակովի պողոտայում կկառուցվի ՀՀ-ում Չինաստանի դեսպանության նոր շենքը

Իսակովի պողոտայում կկառուցվի ՀՀ-ում Չինաստանի դեսպանության նոր շենքը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը Երևանի Ադմիրալ Իսակովի պողոտայում Հայաստանում Չինաստանի դեսպանության նոր շենքի կառուցման համար 1.5 հա տարածք է հատկացրել: Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի մարտի 16-ի նիստում:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրել է 2005 թվականի հունիսի 13-ին Պեկինում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև միմյանց դեսպանությունների տեղակայման համար շենքեր և հողամասեր փոխադարձաբար տրամադրելու մասին» համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին հարցը։

«Դեսպանության նոր շենքի կառուցումից հետ չինական կողմը կհանձնի Բաղրամյան պողոտայում գտնվող դեսպանության շենքը»,- ասել է Քոչարյանը, հաղորդում է Aysor.am-ը:

Ներկայումս ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը տեղակայված է Բաղրամյան 12 հասցեում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---