ՄԱԿ. Ուկրաինայում պատերազմի 3 տարում 10.000 մարդ է զոհվել![]() 16 մարտի 2017 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Գրեթե 10 հազար մարդ է սպանվել Ուկրաինայի արևելքում 2014-ին սկսված պատերազմի հետևանքով, ասված է Ուկրաինայում ՄԱԿ դիտորդական առաքելության զեկույցում: Ըստ նույն աղբյուրի՝ պատերազմի 3 տարվա ընթացքում վիրավորվել է 23.455 մարդ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ընդ որում, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը մոտ 2000 են, վիրավորները՝ 7-9000, հայտնել է առաքելության ղեկավար Ֆիոնա Ֆրեյզերը: Մնացած զոհվածներն ու վիրավորները Ուկրաինայի ԶՈւ և Դոնեցկի և Լուգանսկի զինյալների շարքերում են գրանցվել: Ըստ Ֆրեյզերի, հետազոտությունն իրականացվել է 2016-ի փետրվարի 16-ից մինչև 2017-ի փետրվարի 15-ը, գրում է Deutsche Welle-ն: Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվել է 2014-ի ապրիլից՝ լինելով Կիևում Մայդանի, Յանուկովիչի տապալման ու Ռուսաստանին Ղրիմի միանալու հետևանքներից մեկը: Ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդավարական հանրապետությունների ուժերը վերցնելով իշխանությունն այդ շրջաններում, պահանջել են ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ճնշելու փորձերով: Մարտերի արդյունքում կենտրոնական ուկրաինական իշխանությունները կորցրեցին վերահսկողությունը Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների մի մասում, գերության մեջ են հարյուրավոր ուկրաինացի զինվորներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |