Բալայան. ԼՂ հարցում պայմանավորվածությունները պետք է հարգվեն, իսկ Բաքվի հայտարարություններն անհիմն են![]() 16 մարտի 2017 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընդունված որոշումների իրագործման հիմնարար սկզբունքը մեկն է՝ պայմանավորվածությունները պետք է հարգվեն: Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Մարտի 16-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն ցանկանում ԼՂ հակամարտության վերջնական կարգավորում խաղաղ ճանապարհով, սակայն նշել է, որ միջազգային հանրության որոշումների և բանաձևերի իրագործման մեխանիզմներ չկան, ինչը նվազեցնում է միջազգային կազմակերպությունների հանդեպ վստահությունը: Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարությունը, որ Հայաստանը 2016-ի հունիսից խուսափում է բանակցություններից և հայկական կողմի նախապայմանները բանակցությունների վերսկսման համարանընդունելի են,Բալայանն ընդգծել է. «Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի ոչ միայն այս, այլև հայտարարությունների և մեկնաբանությունների գերակշիռ մեծամասնությունը այնքան անհիմն են և անհեթեթ, որ դրանք ոչ միայն մեկնաբանելու, այլև դրանց անդրադառնալու կարիք չկա։ Հուսով եմ, որ նա կշարունակի աշխատել նույն ոճով», մեջբերում է Aysor.am-ը: «Ակնհայտ փաստ է, որ հենց Ադրբեջանն է անտեսում միջազգային ձևաչափերի, առաջին հերթին, ղարաբաղյան կարգավորման միջազգայն մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ձեռք բերված կարևոր պայմանավորվածությունները, բոլոր հնարավոր միջոցներով փորձում խափանել դրա իրագործումը», - ասել է Բալայանը: Նրա խոսքով, ամենակարևոր մեխանիզմը, որի մասին լռում է ադրբեջանական կողմը, դա միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքն է՝ պայմանավորվածությունները պետք է հարգվեն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |