Թուրքիայի իշխանությունները միջամտել են Պոլսի հայոց պատրիարքի ընտրությանը![]() 16 մարտի 2017 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Մարտի 15-ին Ստամբուլում գումարվել է Պոլսի հայոց պատրիարքարանի կրոնական ժողովը՝ պատրիարքի տեղապահ ընտրելու համար: Ընտրություններում 12 ձայնի առավելությամբ Պատրիարքի տեղապահ է ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել Պոլսո միաբանության 34 հոգևորական: Թեկնածուներն էին պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գարեգին Բեքչյանը և պատրիարքության հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Վերջինս ընտրությունների նախօրյակին հայտարարել էր թեկնածությունը հանելու մասին՝ հօգուտ Գարեգին Բեքչյանի: Տեղապահի ընտրությունն առաջին քայլն է դեպի պատրիարքի ընտրություն: Ընտրություների ավարտից րոպեներ անց Աթեշյանը լրատվամիջոցներին և հոգևորականներին է ներկայացրել Ստամբուլի նահանգապետարանից ստացված պաշտոնական գրությունը, որով իշխանությունն ակնհայտորեն միջամտում է ընտրական գործընթացին: Փոխնահանգապետ Ազիզ Մերջանի ստորագրությամբ և «շտապ» մակագրությամբ նամակում նշվում է, որ պատրիարքի ընտրության գործընթացը իրավաբանորեն հնարավոր չէ, «Ակոս» շաբաթաթերթին հղումով հաղորդում է Ermenihaber.am-ը: Նահանգապետարանի միջամտությանն անդրադարձել է ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոսը: Նա հայտնել է, որ մի խումբ, որի կազմում կլինեն նաև Արամ և Սահակ սրբազանները այցելելու է նահանգապետարան: «Այդ այցին ես չեմ մասնակցելու: Հանդիպման ժամանակ կներկայացվի տեղապահի ընտրության իմաստը: Այդ ամենից հետո հայտարարություն կարվի: Դա կտևի մի քանի օր: Այդ ընթացքում ես այստեղ կլինեմ»: Ավելի վաղպատրիարքի ընտրությունների նախաձեռնող խումբը հայտարարել է, թե Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը պետք է վերացվի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |