ՀՀ քաղաքացիների աշխատանքը ԵՏՄ-ում կարող է որպես ստաժ համարվել արդեն 2017-ից![]() 16 մարտի 2017 - 14:51 AMT PanARMENIAN.Net - ԵՏՄ երկրների աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագիրը կարող է ընդունվել արդեն 2017-ին, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: ԵՏՄ պետություններում ավարտվում է միավորման անդամ երկրների աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագրի քննարկումը: Երբ փաստաթուղթն ուժի մեջ մտնի, ԵՏՄ քաղաքացիների աշխատանքը ՌԴ-ում, Ղազախստանում, Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում կհամարվի օրինական աշխատանքային ստաժ և նրանք կկարողանան լիարժեք կենսաթոշակ ստանալ հայրենիքում: Այդ պայմանագրի շնորհիվ, ըստ ԵՏՄ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության գծով կոլեգիայի անդամ Տիմուր Սուլեյմենովի, գործի կդրվի ԵՏՄ աշխատանքի ընդհանուր շուկայի վերջին տարրը: «Տարիքային նշանակումներն ու վճարումներն իրականացվում են խիստ որոշակի կարգով: Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը կնշանակվի և կվճարվի այն պետության կողմից, որի տարածքում նա աշխատել է այդ ընթացքում»,-ասել է Սուլեյմենովը: Վերջնական տարբերակում հաշվի կառնվեն անձի մասնակցությունը կենսաթոշակային համակարգին, կենսաթոշակային իրավունքի պահպանումն ու փոխանցումը մեկ այլ երկիր տեղափոխվելու դեպքում: Կենսաթոշակի չափը կհաշվառվի ըստ անդամ երկրի ազգային օրենսդրության, յուրքանչյուր անդամ երկիր կվճարի կենսաթոշակի այն մասը, որը նա վաստակել է այդ երկրում աշխատանքի ընթացքում: Օրինակ, եթե ՀՀ քաղաքացին որոշ ժամանակ աշխատել է ՌԴ-ում, ապա ՀՀ վերադառնալու դեպքում այդ հատվածի կենսաթոշակը նրան կվճարի ՌԴ-ն: Թոշակը կվճարվի կամ ՀՀ-ում, կամ ՌԴ-ում` անձի ընտրությամբ: Եթե ՌԴ-ում աշխատանքային ստաժը անբավարար լինի կենսաթոշակ նշանակելու համար, հաշվի կառնվի նրա աշխատանքային տարիները ԵՏՄ անդամ այլ պետությունում: Թոշակի չափը կհաշվառվի` ելնելով ՌԴ-ում գործող կեսանթոշակային իրավունքներից: Ընթերցեք նաև. Աշխատանքային ստաժը ԵՏՄ երկրներում կարող է հաշվառվել ՀՀ-ում թոշակի անցնելիս Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |