Winter Chess Classiс. Սամուել Սևյանը բաց է թողել հաղթանակը Թուրքիայի շախմատիստի հետ պարտիայում![]() 16 մարտի 2017 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Սենտ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Winter Chess Classiс մրցաշարում ամերիկահայ գրոսմայստեր, 16-ամյա Սամուել Սևյանը կայացած 5 տուրից հետո վաստակել է 2,5 միավոր և բաժանում է 4-6-րդ տեղերը: Վերջին պարտիայում նա մեծ առավելություն ուներ Թուրքիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Իպատովի նկատմամբ, սակայն վերջինս մշտական շախերով կարողացել է խուսափել պարտությունից, տեղեկացնում է Ա1+-ը: Աղյուսակը 3,5 միավորով միանձնյա գլխավորում է անգլիացի գրոսմայստեր Դավիդ Հոուելը. նա միակն է, որ կարողացել է հաղթել Սևյանին: Մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ, այդ թվում 9 գրոսմայստեր: Սամուել Սևյանը գրոսմայստեր է դարձել 13 տարեկանում 2014-ին (ամենաերիտասարդ հայ գրոսմայստեր): Համեմատության համար` Լևոն Արոնյանը գրոսմայստերի կոչման արժանացել է 18 տարեկանում, Գարրի Կասպարովը` 17, Տիգրան Վարդանի Պետրոսյանը` 23, Յուրի Դոխոյան` 24, Սերգեյ Մովսիսյան` 19: Նրան է պատկանում նաև ԱՄՆ պատմության մեջ ամենաերիտասարդ միջազգային կարգի վարպետի կոչումը, որը նա ստացել է 12 տարեկան 10 ամսականում` գերազանցելով նախկին ռեկորդակիր Ռեյ Ռոբսոնի ցուցանիշը 3 ամսով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |