ԱՄՆ-ում մեկնարկել է Ցեղասպանության մասին իրազեկման քարոզարշավը![]() 16 մարտի 2017 - 17:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում մեկնարկել է Peace of Art’s ընկերության Հայոց ցեղասպանության մասին իրազեկման ամենամյա քարոզարշավը: Քարոզարշավի շրջանակում, 2017-ի մարտի 10-ից մինչև ապրիլի 30-ը Մասաչուսեթսի մի շարք քաղաքներում ի հիշատակ 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի, տեղեկատվական պաստառներ են տեղադրվել: Այդպիսով Peace of Art’s ընկերությունը դիմում է համաշխարհային հանրությանը՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «2017-ի ապրիլը Հոլոքոսթի և բոլոր ցեղասպանությունների հիշատակի ամիսն է աշխարհում: Այդ կապակցությամբ մենք կոչ ենք անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հարգելով բոլոր ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակը», -ասել է կազմակերպության նախագահ Դանիել Վարուժան Հեջինյանը, հայտնում է «Նովոստի Արմենիան» asbarez.com-ի վրա հղումով: Նա նշել է, որ գովազդային վահանակներն արտացոլում են այն պատմական պահը, երբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայ և կաթոլիկ համայնքների անունից աղավնիներ են ազատ արձակել Արարատի ուղղությամբ՝ դրանով իսկ խաղաղության ուղերձ հղելով Թուրքիային: Peace of Art’s ընկերությունը Հայոց ցեղասպանության մասին վահանակների տեղադրման հովանավորն է 2003-ից ի վեր, իսկ 2015-ին կազմակերպությունն անցկացրեց իր արշավը՝ «100 գովազդային վահանակ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին» ԱՄՆ-ում և Կանադայում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |