Հակառակորդի փետրվարի 25-ի հարձակումը հետ մղած զինծառայողները պարգևատրվել են![]() 16 մարտի 2017 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Մարտի 15-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այցելել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր և տեղում հանրապետության նախագահի պարգևները հանձնել փետրվարի 25-ին հակառակորդի կողմից ձեռնարկված հարձակողական գործողությունը չեզոքացնելու ընթացքում աչքի ընկած զինծառայողներին: Շնորհակալություն հայտնելով պարգևատրվածներին գերազանց ծառայության համար և շնորհավորելով վերջիններիս գերագույն գլխավոր հրամանատարի կողմից նման բարձր պատվի արժանանալու կապակցությամբ՝ բանակի հրամանատարը կոչ է արել չթուլացնել զգոնությունը և միշտ պատրաստ լինել կանխելու հակառակորդի հետագա սադրանքները, հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը: Ադրբեջանական կողմը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական հարձակումը կատարելով Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա կորուստներ է կրել և հետ շպրտվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում էր չեզոք գոտում, որոնք ավելի ուշ հանձնվեցին ադրբեջանական կողմին: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չի ունեցել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |