Սիրիան հորդորել է ՄԱԿ-ին կասեցնել կոալիցիայի հարվածները Եփրատի ամբարտակներին![]() 17 մարտի 2017 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարությունը կոչ է արել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին հասնել նրան, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան ավիահարվածներ չհասցնի Եփրատի ամբարտակներին: «Ամբարտակների փլուզման հետևանքով կարող են քաղաքներ և գյուղեր ջրի տակ անցնել՝ սպառնալիքի տակ դդնելով հազարավոր մարդկանց կյանքը»,-ասվում է ՄԱԿ-ում Սիրիայի առաքելության ժամանակավոր հավատարմատար Մունզեր Մունզերի նամակում: «Սիրիան կոչ է անում ՄԱԿ ԱԽ-ին կատարել իր պարտավորությունները միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման ոլորտում: Կոչ ենք անում շտապ միջոցներ ձեռնարկել՝ ձերբազատելով տարածաշրջանը աղետից»,-ասվում է ուղերձում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ԱՄՆ-ն 2014-ից ի վեր առանց Դամասկոսի հետ համաձայնեցման ավիահարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին Սիրիայում: Ըստ պաշտոնական տվյալների, երկրում այժմ մոտ 900 ԱՄՆ զինվորական կա, որոնք աջակցում են տեղի ուժերին ահաբեկչության դեմ պայքարում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |