Աշխարհի առաջնությանը մասնակցող երիտասարդ ՀՀ սուսերամարտիկների կազմը հայտնի է![]() 17 մարտի 2017 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնությունից հետո Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը նշել է, որ իրենց սպասելիքներն արդարացել են: «Մեր բոլոր առաջատար սուսերամարտիկները հաղթեցին: Արդեն գիտենք` մարզիկներն ինչ հնարավորություններ ունեն: Մեր սպասելիքներն արդարացան, անակնկալներ չունեցանք: Ընդհանուր առմամբ գոհ ենք»,- ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Այժմ սուսերամարտիկները պատրաստվելու են Բուլղարիայում կայանալիք պատանիների եւ երիտասարդների աշխարհի առաջնությանը:Մադոյանը հայտնել է, որ Հայաստանի առաջնության արդյունքում ձեւավորվել է հավաքականի կազմը: Գլխավոր ստուգատեսին կմասնակցեն 2 պատանի եւ 4 երիտասարդ, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Պատանիներից աշխարհի առաջնությունում հանդես կգան Արմեն Դալլաքյանն ու Անահիտ Ալոյանը (երկուսն էլ ճկասուսեր), իսկ երիտասարդներից` Էդուարդ Օվիկյանը, Ռազմիկ Վարդանյանը, Էմմա Պողոսովան (երեքն էլ խոցասուսեր) եւ Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր). «Հույս ունենք, որ մեր սուսերամարտիկները լավ հանդես կգան աշխարհի առաջնությունում եւ կկարողանան մի քանի փուլ անցնել: Սկզբից մասնակցելու են պատանիները, ապա երիտասարդները: Պատրաստվածության այս մակարդակով դժվար է մրցանակային տեղ զբաղեցնել: Մինչեւ գլխավոր ստուգատեսը հավաքական թիմի հետ միասնական մարզումներ ենք անցկացնելու: Միջազգային ֆեդերացիան ամեն տարի աշխարհի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաքներ է կազմակերպում՝ տարբեր երկրներից հրավիրելով մեկական մարզիկ: Հայաստանից այդ հավաքին կմասնակցի Էդուարդ Օվիկյանը»,- նշել է Մադոյանը: Պատանիների աշխարհի առաջնությունը կկայանա ապրիլի 1-4, իսկ երիտասարդներինը` ապրիլի 5-8-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |