Մոուրինյո. «Ռոստովի» հետ խաղը ծանր էր, բայց ՄՅՈւ-ն հիասքանչ էր![]() 17 մարտի 2017 - 12:19 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ռոստովի» հետ հաղթական խաղից հետո ասել է, որ խաղը շատ բարդ էր: «Այսօր մենք վախենում էինք լրացուցիչ ժամանակից: Դա շատ ծանր խաղ էր: «Մանչեսթեր Յունայթեդի» համար շատ ծանր էր 10-ով խաղալը, մեզ համար դժվար կլինի խաղալ նաև կիրակի օրը»,-ասել է Մոուրինյոն: Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց ռուսական «Ռոստովին»: Խաղն ավարտվել է Մոուրինյուի գլխավորած թիմի նվազագույն հաղթանակով: Նա նշել է, որ թիմը ֆանտաստիկ աշխատանք է կատարել: «Կարծում եմ, շատերը կասեն, որ ՄՅՈւ ֆուտբոլիստները պետք է ավելի լավ խաղային...Մենք կարող ենք ավելի լավ խաղալ, կարող ենք նույնիսկ ավելի շատ գոլեր խփել, սակայն իրողություններն այնպիսն են, որ մենք ստիպված ենք կռվել: Կրկնեմ՝ տղաները հիասքանչ էին: Բայց հոգնածությունն իր գործն արեց»,-ասել է նա: Մոուրինյոն հայտարարել է, որ վախենում էր, որ «Ռոստովի» հետ խաղում կարող էր լրացուցիչ ժամանակ սահմանվել, հայտնում է Sputnik Արմենիան: Խաղի 70-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, փոխանցում ստանալով, գնդակն ուղարկել է տուգանային հրապարակ, որտեղ Զլատան Իբրահիմովիչը, հասցեագրել է գնդակն առավել հարմար դիրքում գտնվող Խուան Մատային, որը մոտ տարածությունից գնդակն ուղարկել է ռուսական թիմի դարպասը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |