Իսրայելի ՌՕՈւ ինքնաթիռները հրթիռակոծվել են Սիրիայի տարածքից![]() 17 մարտի 2017 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ՌՕՈւ ինքնաթիռները հրթիռակոծվել են Սիրիայի տարածքից: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 17-ին, երբ օդաչուները մի քանի թիրախ են գրոհել հարևան երկրի տարածքում: Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգերը կարողացել եմ վնասազերծել հրթիռներից մեկը: «Իսրայելի քաղաքացիների կամ ինքնաթիռների անվտանգությունը փուլերից ոչ մեկում սպառնալիքի տակ չի եղել»,-ասել են զինվորականները, գրում է ՌԻԱ Նովոստին: Ըստ 10-րդ հեռուստաալիքի, ինքնաթիռները գնդակոծվել են զենիթահրթիռային C-200 համալիրներից: Արաբական ԶԼՄ-ները պնդում են, որ Իսրայելի ՌՕՈւ-ն փորձել է խափանել զենքի առաքումը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը, որի գրոհայինները պատերազմում են Սիրիայում կառավարության զորքերի կողմից: Հունվարին Իսրայելն օդանավակայան էր ռմբակոծել Դամասկոսի արվարձանում: Այն ժամանակ սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել էր, որ Թել Ավիվի գործողությունները ձեռնատու են գրոհայիններին և պատասխան գործողություններով էր սպառնացել: Photo: AFP/ Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |